|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Երեկ և այսօր Երևանի Դավթաշեն և Կիևյան կամուրջներից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն գործելու երկու փորձ է կանխվել: Այս տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից:
Մասնավորապես` հունվարի 14-ի երեկոյան 1992 թվականին ծնված քաղաքացի է փորձել ինքնասպանություն գործել Կիևյան կամրջից ցած նետվելու միջոցով, որը կանխվել է ոստիկանության ծառայողների կողմից:
Ժամը 00։50-ի սահմաններում ՊՊԾ գնդի նույն վաշտի ոստիկանները Երևան քաղաքի բնակիչ Ռոման Նազարյանի օգնությամբ Դավիթաշենի կամրջի վրա կանխել են 44-ամյա քաղաքացու ինքնասպանությունը:
Երկու դեպքում էլ քաղաքացիներն ինքնասպանության փորձ են արել անձնական խնդիրների պատճառով: