|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱԻՆ լրատվական ծառայության փոպանցմամբ, սեպտեմբերի 26-ին, ժամը 15:53-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մառի փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ննջասենյակի պատշգամբին կանգնած հայտնաբերվել է՝ 1972 թ. ծնված Ա. Ք.-ը:
Փրկարարների, ոստիկանության և շտապօգնության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է Ա. Ք.-ի ինքնասպանության փորձը: