|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Սեպտեմբերի 9-ին, ժամը 16:46-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մարգարյան փողոցի 2-րդ նրբանցքի 9-րդ շենքի մոտակայքում քաղաքացին սպառնում է ինքնահրկիզվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Ժամը 19:06-ին հոգեբանական աջակցության բաժնի հրահանգչի, փրկարարների և Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալի ուժերով ինքնահրկիզման փորձը կանխվել է: