|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Վերջապես ինչու՞ կեղծիքով լի այսքան ակնհայտ թշնամական վտանգին Հայաստանի կողմից դիմակայություն չի ցուցաբերվում։ Այս մասին գրել է «Հայաքվե» նախաձեռնությունը։
«Բանն այն է, որ Հայաստանում ֆաշիզմի փոխարեն կա փաշիզմ։ Փաշիզմը սոցիալ-քաղաքական կործանարար համակարգ է, որը զուրկ է գաղափարախոսական հենքից, կապ չունի ո՛չ սոցիալիզմի, ո՛չ լիբերալիզմի, ո՛չ առավել ևս նացիոնալիզմի հետ։
Միավորող գաղափարը հարատև, ամեն գնով երաշխավորված իշխանությունն է, որը հնարավորություն է տալիս կուտակել հարստություն և վայելել։
•Եվ հանուն դրա վաճառել հայրենիք, հայերին, մեր ապագան։
Արժեքաբանական առումով փաշիզմը մերժում է քրիստոնեական բարոյականությունը և փոխարենը մարդկանց մեջ քարոզում, արմատավորում մահացու մեղքեր՝ ծուլություն, նախանձ, բարկություն, ագահություն, որկրամոլություն, բղջախոհություն․․․ Կյանքի իմաստը դիտարկվում է այսրոպեական հաճույքի տեսանկյունից, որին ստորադասվում են բոլոր առաքինություններն ու բարի գործերը»,- նշված է հայտարարության մեջ։