|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկնել է, որ հենց ԱՄՆ-ն է հաղթել երկու համաշխարհային պատերազմներում, «ջախջախել ֆաշիզմը և կոմունիզմը»: Այս մասին նա ասել է այս հոկտեմբերի 30-ին Վիսկոնսինում կողմնակիցների առջև ունեցած ելույթի ժամանակ:
«Մենք ապավինում ենք ամերիկյան հերոսներին, ովքեր հատել են օվկիանոսները, բնակեցրել մայրցամաքը, նվաճել վայրի բնությունը, կառուցել երկաթուղիներ, բարձր երկնաքերեր, հաղթել երկու համաշխարհային պատերազմներում, հաղթել ֆաշիզմին և կոմունիզմին և Ամերիկան դարձրել աշխարհի պատմության մեջ միակ ամենամեծ երկիրը», - հայտարարել է Թրամփը։
Հիշեցնենք, որ Հաղթանակի օրվա նախօրեին Թրամփի վարչակազմը Instagram-ում տեղադրել էր կարճ տեսանյութ, որում գովում էր Երկրորդ համաշխարհային պատերազմում Միացյալ Նահանգների ու Մեծ Բրիտանիայի վաստակը: Վաշինգտոնը նախընտրել էր լռել նացիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակում ԽՍՀՄ հիմնական դերի մասին: