|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը արձագանքել է Լեմկինի ինստիտուտի հայտարարությանը, նշելով.
«Լեմկինի Ցեղասպանությունների կանխարգելման և մարդկային անվտանգության ինստիտուտը (Լեմկինի ինստիտուտ) դեռ անցած տարվանից՝ Փաշինյանի ապրիլսանչորսյան ուղերձից հետո, զգուշացնում էր, որ Փաշինյանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ կրկնում է թուրքական պետական նարատիվները։
Այսօր տարածած հայտարարությունով՝ միջազգային հեղինակավոր ինստիտուտը բացահայտել է, որ անցած տարվա այդ հայտարարությունից հետո տարբեր հայկական շրջանակների կողմից ինտիտուտը անվանվել է որպես դաշնակցական կառույց։
Մասնավորապես, իշխող ուժից Արուսյակ Ջուլհակյանը հեղինակավոր կառույցի կողմից տարածված հայտարարությունն անվանել էր «դաշնակցության գրասենյակում գեներացված կամայական մեկնաբանություններ»։
Այո, սա ոչ թե Թուրքիայի պաշտոնյանի արձագանքն է Հայոց ցեղասպանության ժխտողականությունն անթույլատրելի համարող հայտարարությանը, այլ ՀՀ-ում իշխող ուժի ներկայացուցչի արձագանքը։
Իհարկե բնական է, որ ՀՅԴ-ն ասոցացվում և նույնականացվում է հայկական շահերի պաշտպանության, այդ թվում Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հետ։
Մնում է սպասել, թե ե՞րբ են ՔՊ-ական իշխանությունները դաշնակցական կառույցներ հռչակելու, օրինակ, Շվեյցարիայի կառավարությանը, Ֆրանսիայի իշխանություններին, Հայոց ցեղասպանությունը ճանաչած մի քնաի տասնյակ երկներին, ԱՄՆ նահանգներին»։