|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«Երբ ուզում ենք տնտեսական ինչ-որ պրեֆերենցիաներ ստանալ՝ ԵՄ շուկան ավելի հասանելի դարձնելու մեր հայկական արտադրանքների համար, ԵՄ համապատասխան երկրների ներկայացուցիչները մատնանշում են, որ այդ պրեֆերենցիաները ստանալն անհամատեղելի է մեր՝ ԵԱՏՄ-ին անդամակցության հետ»,- ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ասաց ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը և հարց ուղղեց նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանին. «Այս միջավայրում, երբ անհամատեղելիության ռեժիմներ են առաջանալու, ինչքանո՞վ են տնտեսական մեր հնարավորությունները զարգանալու. արդյո՞ք ԵԱՏՄ-ն՝ որպես կառույց, հանդուրժելու է, որ իր մի անդամն ուզում է գնալ ուրիշ տեղ»:
Հիշեցնենք՝ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում ընթանում էին «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» հարցի շուրջ քննարկումները․ նախագիծը քաղաքացիական նախաձեռնության արդյունք է։