|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.
«Հայ-ամերիկյան փաստաթղթի տեքստին ծանոթանալուց հետո արդեն հստակ հասկանալի է, որ այն ոչ թե պայմանագիր է, այլ մտադրությունների արձանագրություն (протокол о намерениях)։
Կողմերի որևէ հստակ չափելի պարտավորություններ, ժամկետներ և դրանք չկատարելու համար պատժամիջոցներ սահմանված չեն։
Կամ կանեն, կամ չեն անի ու դեռ հարց է, թե այդ արածից Հայաստանը կարո՞ղ է օգուտ ստանալ, թե ոչ։ (Սփոյլեր. քանի դեռ Նիկոլն է Հայաստանում իշխում, ամեն ինչ ի վնաս Հայաստանի է արվելու)։
Այս թղթի միակ շահառուն Նիկոլն է. նախընտրական արշավի ժամանակ այն ներկայացնելու է՝ որպես Վաշինգտոնի «դոբռո»։
Այսինքն Հայաստանի շահերի տեսակետից այն աղմուկը, որն այդ փաստաթղթի շուրջ բարձրացրել էին բացահայտ և ծպտյալ նիկոլական քարոզիչները, ինչպես և կանխատեսում էի՝ փուչիկ էր։ Այն կարգի փուչիկ, որ նույնիսկ ամերիկյան «Ազատություն» ռադիոկայանն է փորձել կրքերը որոշակիորեն հովացնել»: