|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Երևանը «վերադարձնելու» մասին` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը կապված են նախընտրական քարոզարշավի մեկնարկի և իր կողմն արմատական տրամադրված ընտրողներին գրավելու ցանկության հետ: Այդ մասին հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենի տեղակալ Վլադիմիր Ժարիխինը. հայտնում է РИА Новости-ն:
Փետրվարի 8-ին Ալիևը «Էնի Ադրբեջան» իշխող կուսակցության համագումարի ժամանակ հանդես էր եկել հայտարարությամբ՝ ասելով, թե «Երևանն Ադրբեջանի պատմական հողն է, և պետք է այն վերադարձնել»:
«Անկասկած, դա նրա նախընտրական արշավի մեկնարկն է: Նա որոշել է նման ծայրահեղ հայտարարությամբ չեզոքացնել այն հակառակորդներին, որոնք հանդես են գալու արմատական կարգախոսներով»,- նշել է Ժարխինը:
Նա նաև կարծիք է հայտնել, որ այս հայտարարությունը, իհարկե, չի բարելավի երկրների միջև հարաբերությունները: