|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
2025 թվականի հունվարի 1-ից եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը տեխնիկական խնդիրների պատճառով չի գործում։ Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը։
«Մինչև 2025 թվականի մայիսի 1-ը հայտարարագիր պետք է լրացնեն վարձու բոլոր աշխատողները, հակառակ դեպքում կենթարկվեն վարչական պատասխանատվության։
Սակայն ՊԵԿ-ի տեղեկատվական համակարգը խափանված է և հնարավորություն չի տալիս ներկայացնել տարեկան հայտարարագիրը»,- նշել է պատգամավորը՝ ավելացնելով. «փաստորեն, քաղաքացին պարտավոր է ներկայացնել հայտարարագիր, որ չտուգանվի»։
Սակայն, ինչպես նշել է պատգամավորը, ցանկության դեպքում անգամ, քաղաքացին չի կարող իր պարտավորությունը կատարել, քանի որ ՊԵԿ-ի համապատասխան տեղեկատվական համակարգը չի գործում։ Ավելին, պատասխանատուները նույնիսկ չգիտեն, թե երբ այն լիարժեք կգործի։