|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Սպուտնիկ-Արմենիա»-ին տված հարցազրույցում տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն անդրադարձել է համահարթեցված եկամտահարկին, ասելով, որ այն չի լուծելու սոցիալական արդարության խնդիրը։
Ըստ տնտեսագետի, եթե արդար բաշխման կամ սոցիալական արդարության մասին է խոսվում ու խնդիր է դրվում, որ առաջանցիկ եկամուտները պիտի աճեն, կյանքի որակը պիտի բարելավվի, ուրեմն այդ պարագայում համահարթեցված եկամտահարկը չի լուծելու այդ խնդիրը:
Թադևոս Ավետիսյանը նշում է, որ դեռևս 2018թ-ին ՀՅԴ կողմից օրակարգ բերվեց երկրի սոցիալ-տնտեսական քաղաքականության դրույթները, որոնք հիմնված են սոցիալ-դեմոկրատական համակարգի վրա:
«30 տոկոս աղքատության մակարդակ ունեցող երկրում պետությունը պետք է ստանձնի էական պարտավորություն տնտեսության զարգացման և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման համար: Պետության նեոլիբերալ մոտեցումը, ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում որևէ արդյունք չտվեց։ Այսօր նշմարվում է գրեթե նույն մոտեցման շարունակությունը»,- ասաց նա: