|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ռուսական հակաօդային պաշտպանության հերթապահ համակարգերն անցած գիշեր Ռուսաստանի մարզերի վրա ոչնչացրել են ուկրաինական 27 անօդաչու։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Անցած գիշեր ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են ուկրաինական 27 անօդաչու։ 15 անօդաչու ոչնչացվել է Բելգորոդի մարզում, 7-ը՝ Վորոնեժի, 3-ը՝ Տամբովի և 2-ը՝ Կուրսկի մարզի երկնքում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ին սկսվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված հակամարտություն՝ Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի տարածք ներխուժմամբ։ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ սկսվեցին Ուկրաինայի տարբեր վայրերում։ Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։