|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
«Հրապարակը» գրում է․ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը 2021 թվականից կուտակել է գույքահարկի գծով պարտավորություն, որն այսօրվա դրությամբ կազմում է 547 միլիոն դրամ: Համալսարանի ռեկտորի պարտականությունները 2023թ. դեկտեմբերի 25-ից կատարում է Հրաչյա Զաքոյանը: Մինչ այդ համալսարանի ռեկտորն էր Վարդան Ուռուտյանը, որը 2024թ. հոկտեմբերին ԿԳՄՍ նախարարի թեթև ձեռքով հայտնվել է հոգաբարձուների խորհրդի կազմում:
Մինչ համալսարանի ղեկավարությունը տարիներ շարունակ ամենօրյա ռեժիմով թմբկահարում է «անկասելի առաջընթացի» ու «աննախադեպ բարեփոխումների» մասին, գույքահարկի պարտքն ու տույժերն օրական ավելանում են մի քանի հարյուր հազար դրամով։