|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Yerkir.am-ը բազմիցս անդրադարձել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կողմից կուտակած շուրջ 364 միլիոն դրամ գույքահարկի գծով պարտքին։
Լրատվամիջոցը հարցում էր ուղարկել Երևանի քաղաղաքապետ Տիգրան Ավինյանին` պարզելու համար, թե Ագրարային համալսարանը գույքահարկի գծով որքան պարտք ունի Երևան համայնքին և քաղաքապետարանը ինչ քայլեր է ձեռնարկում այդ պարտքը մարելու ուղղությամբ։
Երևանի քաղաքապետարանից Yerkir.am-ին երկարաշունչ պատասխան են ուղարկել՝ նշելով, որ պահանջվող տեղեկատվությունը հարկային գաղտնիք է։
Հիասթափեցնենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներին, որովհետև գույքահարկի պարտքի չափը բազմաթիվ բաց աղբյուրներից հասանելի է։
Դեկտեմբերի 27-ի դրությամբ ագրարային համալսարանի գույքահարկի գծով պարտքը Երևան քաղաքին կազմում է 25 միլիոն 600 հազար դրամ։
Հիշեցնենք, որ այս պարտքը կուտակվել է 2021 թվականից, երբ համալսարանի ռեկտորն էր Վարդան Ուռուտյանը։ 2023թ․ դեկտեմբերի 25-ից ռեկտորի պարտականությունները կատարում է Հրաչյա Զաքոյանը։