|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին նշել է, որ աշխարհում իրավիճակն այս պահին բավականին լարված է, ուստի մեզ ավելի խելամիտ և պրագմատիկ գործողություններ են պետք։
Ներկայացնում ենք Միխեիլ Ղավելաշվիլիի հիմնական հայտարարությունները 2024 թվականի դեսպանների համաժողովում.
▪️ Վերջին տարիներին Վրաստանը զգալի հաջողությունների է հասել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ։
▪️ Վրաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովմամբ, հետևաբար ամրապնդում է հարաբերությունները հարևան երկրների՝ Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի հետ։
▪️ Վրաստանը ձգտում է դառնալ Եվրամիության լիիրավ անդամ, սակայն եվրոպական ինտեգրումն օգտագործվում է շահարկումների համար թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում։ Չնայած ապատեղեկատվական հզոր արշավին, եվրոպական ինտեգրման գործընթացը շարունակվում է։
▪️ Միասին մենք կարող ենք ապահովել Վրաստանի անվտանգությունը, երկրի ու ժողովրդի խաղաղությունը, կայունությունը և տնտեսական բարգավաճումը։