|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով: Այս մասին Twitter-ում գրել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե` Հայաստանը չի կարող մրցակցել մեզ հետ ռազմական ներուժի հարցում, և որ երկիրը պետք է իմանա, որ չունի որևէ օբյեկտ, որը հնարավոր չլինի ոչնչացնել ցանկացած պահի:
Մնացականյանը ևս մեկ գրառում է կատարել՝ նշելով, որ բանակցային սեղանի շուրջ մեզ պետք է ավելի պատասխանատու և խելամիտ կողմ: «Պատերազմի քարոզչությունն ու սպառնալիքն անտեղի են, ցավալի, եթե ոչ` անհեթեթ: Ներքին սպառման համար և բանակցային սեղանի շուրջ կիրառվող լեզուները հակասում են իրար»,- գրել է նա: