|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հայտարարությանը` Արցախում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ: Այդ մասին գրում է Media.az-ը:
Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան նշել է, որ մարդու իրավունքները համընդհանուր բնույթ են կրում, և այս առումով որևէ խտրախանություն չպետք է լինի: «Չի կարելի ապահովել մարդկանց մի խմբի մարդու իրավունքների պաշտպանությունը մյուսների իրավունքների խախտման հաշվին», - ասել է նա:
Հիշեցնենք, որ Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ ոչ պաշտոնական հանդիպմանը խոսել էր Արցախում մարդու իրավունքների պաշտպանության կարևորության մասին:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վերաբերում է մարդկանց։ Այն մարդկանց մասին է, նրանց կենսական, ֆիզիկական անվտանգության մասին: Դա է ընկած մեր մոտեցման առանցքում: Ես ցանկանում եմ նաև այս համատեքստում նշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերակատարությունը, որի շրջանակներում մենք փորձում ենք գտնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը», - ասել էր Մնացականյանը: