|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը փորձել է բանակցել ապստամբների հետ իշխանության փոխանցման շուրջ, գրում է BILD-ը։
Կատարի դիվանագիտական շրջանակների թերթի փոխանցմամբ՝ իշխանության փոխանցման շուրջ բանակցություններ են տեղի ունեցել Կատարի մայրաքաղաք Դոհայում։
Ըստ պլանի՝ շաբաթ երեկոյան Ասադը պետք է հրաժարական տար և մեկներ Ռուսաստան, դրանից հետո ենթադրվում էր, որ կռիվը կդադարեցվի, և իշխանությունը կփոխանցվի անցումային կառավարությանը, իսկ մի քանի շաբաթ անց՝ ապստամբներին։
Այս ծրագիրը ենթադրում էր, որ Թուրքիայի կողմից աջակցվող Սիրիայի ազգային բանակը, այլ ոչ թե իսլամիստական «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորումը, կդառնա առաջատար քաղաքական ուժը, սակայն ինչ-ինչ պատճառներով այս ծրագիրը ձախողվեց։