|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Պենտագոնը հերքել է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը, թե գերատեսչության քաղաքական ղեկավարությունը խոչընդոտներ է ստեղծում իշխանության փոխանցման գործընթացում:
«Պաշտպանության նախարարությունը 164 հարցազրույց է անցկացրել ավելի քան 400 աշխատակիցների հետ և տրամադրել ավելի քան 5000 էջ փաստաթղթեր, ինչը շատ ավելին է, քան Բայդենի անցումային թիմն էր պահանջում»,- ասել է Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Քրիստոֆեր Միլերը պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Երկուշաբթի Բայդենը հայտարարել էր, որ պաշտպանության նախարարության քաղաքական ղեկավարությունը խոչընդոտում է իշխանության փոխանցմանը հաջորդ նախագահի վարչակազմին:
Ըստ Միլերի՝ Պենտագոնի աշխատակիցներն աշխատում են առավելագույն արհեստավարժությամբ, որպեսզի սեղմ ժամանակահատվածում աջակցեն անցումային խմբի ջանքերին, և կշարունակեն դա անել թափանցիկ և կոլեգիալ եղանակով, որը կհամապատասխանի գերատեսչության ամենաբարձր չափանիշներին: