|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հայաստանից Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու վերաբերյալ փաստաթղթեր չկան։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերություններն անցել են անդառնալիության կետը, գրում է ТАСС-ը։
«Նման փաստաթուղթ չի ստացվել։ Մենք լսում ենք այս խոսակցությունները, Հայաստանի վարչապետը շատ է խոսել և քննարկել այս թեմայով խորհրդարանում։ Մենք ոչ մեկին ոչինչ չենք պարտադրում: Համոզված ենք, որ Հայաստանի անվտանգության շահերից է բխում առավելագույնս օգտագործել անդամակցությունը ՀԱՊԿ-ին»,- ասաց նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Լավրովը նշել է, որ եթե որոշում կայացվի, որի մասին նա խոսում է որպես կանխորոշված եզրակացություն, դա կլինի Հայաստանի ներկայիս ղեկավարության ինքնիշխան իրավունքը։
«Ռուսաստանը և ՀԱՊԿ մյուս անդամները չեն ձեռնարկել և մտադիր չեն ձեռնարկել որևէ գործողություն, որը կընկալվի որպես Երևանի առաջ դռների փակում», - ասել է նա: