կարևոր
2899 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-24 15:02
Քաղաքական

Մենք երբևիցե ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ հայտարարություն չենք արել. Ալեն Սիմիոնյան

Մենք երբևիցե ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ հայտարարություն չենք արել. Ալեն Սիմիոնյան

ՀԱՊԿ-ը ռազմաքաղաքական դաշինք է, և ռազմական օգնության ակնկալիքից զերծ, նաև կարող են լինել քաղաքական գնահատականի սպասումներ։ Եվ այդ քաղաքական գնահատականը բավարար չի եղել, դրա համար որոշում է կայացվել չստորագրել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիր։ Այս մասին ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Հարցին, թե այսինքն  ՀԱՊԿ-ից ունեցած սպասելիքները չարդարացվեցի՞ն, Ալեն Սիմոնյանն ասաց, որ եթե արադարցվեին, ապա փաստաթղթերը կստորագրվեին։

ՀԱՊԿ անդամ մնալ-չմնալու հարցն օրակարգում ունենալու վերաբերյալ հարցին, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․

«Մենք երբևիցե նման հայտարարություն չենք արել, մենք ասել ենք, որ ՀԱՊԿ-ն է տարածաշրջանը լքում և մենք դրանով անհանգստացած ենք։ Մեր ընկերներին պետք է հարց ուղղվի՝ արդյո՞ք ՀԱՊԿ-ը որոշել է լքել անդրկովկասյան այս տարածքը, թե՞ ոչ։ Եթե լքել է, պետք է առնվազն դրա մասին բարձրաձայն ասվի։ Այնուամենայնիվ, մենք միայն այդ կառույցի քայլերին չէ, որ սպասում ենք, մենք ինքնուրույն գործողություններ ենք իրականացնում մեր սահմանների անվտանգությունն ապահովելու առումով»։