|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Սիրիական բանակը Հալեպում և Իդլիբում հակահարձակում է իրականացնում «Հայաթ Թահրիր ալ-Շամ» (նախկին «Ջաբհաթ ալ-Նուսրա») ահաբեկչական խմբավորման ուժերի դեմ։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է Al-Mayadeen հեռուստաալիքը։
«Սիրիական արաբական բանակը սկսել է հետ մղել զինված խմբավորումների ինտենսիվ հարձակումը Հալեպի և Իդլիբի գյուղերում։ Թղթակիցը հայտնել է, որ սիրիական բանակը սկսել է հակահարձակում` թիրախավորելով զինված խմբավորումների գրաված դիրքերը Իդլիբի հարավ-արևելքում», - ասվում է հաղորդագրության մեջ:
Հեռուստաալիքի տվյալներով՝ բանակին հաջողվել է ազատագրել Ալ-Բակում քաղաքը։
Անցյալ չորեքշաբթի «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ին պատկանող խմբավորումները խախտեցին հրադադարի համաձայնագիրը և հարձակվեցին Հալեպ և Իդլիբ նահանգների վրա։ Լայն ճակատով նրանք գրոհում էին գյուղերը, քաղաքները, մարտական դիրքերը։
Սիրիական բանակը պատասխանել է հարձակմանը։ Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, կապիտան Օլեգ Իգնասյուկի խոսքով՝ սպանվել է առնվազն 400 ահաբեկիչ։