|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ռուսական օդատիեզերական ուժերի ինքնաթիռը հարվածել է Իդլիբի արևմուտքում գտնվող բնակավայրերին ջուր մատակարարող հիմնական կայաններից մեկին, որը դարձել է անօգտագործելի։
Սիրիական ահաբեկիչ-ընդդիմության տվյալներով՝ ռուսական Սու-34 կործանիչը հունվարի 2-ին՝ Թուրքիայի ժամանակով 12:45-ին, հարվածել է Իդլիբի վարչական կենտրոնի մոտ գտնվող Արշանիի՝ ջրի բաշխման և պոմպակայանի վրա։ Հարվածի հետևանքով ջրային կայանը դարձել է ամբողջովին անօգտագործելի։
Իդլիբում Սիրիայի քաղաքացիական պաշտպանության ուժերի («սպիտակ սաղավարտներ»` Արևմուտքի կողմից հովանավորվող) տվյալներով՝ հարվածի հետևանքով վիրավորվել է մեկ խաղաղ բնակիչ։
Հիշեցնենք, որ Իդլիբը գտնվում է սիրիացի վարձկան ահաբեկիչների, ինչպես նաև Թուրքիայի օկուպացիայի տակ: