| 
                            Փոխարժեքներ
                                                        25 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 | 
| EUR | ⚊ | € 444.8 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7296 | 
| GBP | ⚊ | £ 510.03 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
 1336 դիտում,
        
            1336 դիտում,  11 ամիս առաջ - 2024-11-19 15:55
            11 ամիս առաջ - 2024-11-19 15:55  
         
                
            Նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների միաձայն որոշմամբ «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Հիմնադրամի հիմնադիր և Հոգաբարձուների խորհրդի անդամ Լենա Նազարյանը:
Նշենք, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով սեփական դիմումի համաձայն դադարեցրել են անդամակցությունն «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդին։
Հ․Գ․ Վերջին շրջանում Լենա Նազարյանը ոչնչով աչքի չի ընկնում և մարդիկ նույնիսկ մոռացել են, որ նա պատգամավոր է։ Ի դեպ պատգամավոր է նրա ամուսինը՝ Նարեկ Բաբայանը, որի պատգամավոր լինելու մասին հասարակությունը լսում է միայն այն ժամանակ, երբ Ազգային Ժողովում ընտրությունն էր և ինքը հաշվիչ հանձնաժողով է լինում, միայն այդ ժամանակ է հայտնվում տեսադաշտում, ուրիշ որևէ այլ գործունեությամբ աչքի չի ընկնում։ Հավելենք, որ մարդ ու կին պետական բյուջեից սնվում են պարգևավճարների, աշխատավարձերի և այլ հավելավճարների տեսքով։