|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր ԵՊՀ-ում մեկնարկել է հոգաբարձուների խորհրդի նիստը: Օրակարգում են «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի՝ 2021 թ․ ֆինանսական տարվա եկամուտների և ծախսերի նախահաշվի հաստատումը, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրությունը և այլ հարցեր:
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվեց երկու անձ: Առաջադրվել են Ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանը եւ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի Կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կարլեն Խաչատրյանը:
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի թեկնածու Հայկազ Նավասարդյանն իրենն ներկայացնելիս կարծիք հայտնեց նաև, որ ԵՊՀ-ում սովորելը պետք է անվճար լինի: «Մայր բուհը պետք է լինի անվճար, բայց պետք է ընտրության հարցում լինի խիստ»:
Խորհրդի անդամների առավելագույն ձայներով որոշվեց, որ ընտրությունը պետք է փակ լինի, սակայն քվեարկության արդյունքում թեկնածուներից որևէ մեկը չընտրվեց հոգաբարձուների խորհրդի նախագահ: Նախագահ ընտրելու հարցը տեղափոխվում է հաջորդ նիստի օրակարգ: