|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Կայացել է «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը:
Նիստին ներկա էին Հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամները (Մատենադարանի հոգաբարձուների խորհուրդը բաղկացած է 19 անդամից, կազմը տե՛ս Մատենադարանի կայքէջում)։
Մատենադարանի լրատվականից հայտնում են, որ հոգաբարձուների խորհուրդը քննարկել և հաստատել է հոգաբարձուների խորհրդի աշխատակարգը: «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի խորհրդի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի Հայ եկեղեցու պատմության և եկեղեցաբանության ամբիոնի վարիչ Լևոն Սարգսյանը խորհրդի անդամների քվեարկության արդյունքում միաձայն ընտրվեց Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ: Մատենադարանի Արխիվային բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մալխասյանը միաձայն ընտրվեց հոգաբարձուների խորհրդի քարտուղար:
Հոգաբարձուների խորհուրդը քննարկեց և հաստատեց «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի ընտրության կանոնակարգը: Մատենադարանի տնօրենի պաշտոնի համար մրցույթի օր նշանակվեց մարտի 6-ը: