|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար ՔՊ-ական Լյուդվիգ Գյուլնազարյանը հրաժարական է ներկայացրել: Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները։
Ավելի վաղ «Հրապարակ»-ը գրել էր, որ նոյեմբերի 16-ի գումարային հարցերի հետ կապված ռազբորկա և սպանություն է տեղի ունեցել Երևանի 17-րդ թաղամասում:
Մահացածը Երևանի բնակիչ 42-ամյա Արթուր Մանուկյանն է, ով հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխվելուց հետո մահացել է: Սպանության վայրում է եղել և այս թեմային մասնակից է նաև Փարաքարի ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը:
Վերջինը ոտքի հատվածում հրազենային վնասվածք է ստացել, իսկ սպանության կասկածանքով որոնում են Լյուդվիգ Գյուլնազարի ընկերոջը:
Գյուլնազարյանը Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար էր ընտրվել մայիսին։