|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
«Հրապարակ» թերթը գրում է․ Մինչ ՆԳՆ-ում հույս ունեն, որ Փարաքարի համայնքապետի սպանությունն այլեւս «բացահայտված» է, ՔՊ-ում շարունակում են իրավիճակի թիվ մեկ պատասխանատու համարել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին եւ համարում են, որ Արմավիրի քրեական վարչության պետ Արթուր Բդոյանին քավության նոխազ դարձրին` ազատելով պաշտոնից։
Ավելին, իշխանական թիմում կարծում են, որ եթե փետրվարի միջադեպից հետո Փարաքարը մշտապես ՆԳՆ հսկողության տակ լիներ, ինչպես հայտարարում է ՆԳՆ-ն, ապա կիմանային, որ լարվածությունն այս ամիսներին չի թուլացել, ուստի պետք է վերահսկողություն իրականացվի, եւ հենց այդ ժամանակ Բդոյանին կփոխարինեին մեկ ուրիշով, իսկ Արփինե Սարգսյանը դա չի արել:
Չի արել, քանի որ Բդոյանն էլ է Ջավախքից, իսկ նախարարը ջավախահայերի հարս է։ Փարաքարի դեպքից հետո ՔՊ-ում թիվ մեկ թեման այն է, որ եթե այս նախարարը մի համայնքապետի դեմ ծրագրված հանցագործություն ի զորու չէ կանխել, ապա իրենք լրիվ անպաշտպան են։ Իսկ Փաշինյանի՝ դեպքից ժամեր անց արած գրառումն այն մասին էր, որ հենց ՆԳՆ-ում են թերացել։