|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձեւաչափերից Երեւանի հեռանալու մասին, լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
Պանկինին հարցրել են, թե կան արդյոք Հայաստանի մասնակցության շանսեր ՀԱՊԿ գալիք միջոցառումներին, ներառյալ ղեկավարների հանդիպումը։
«Հարցն ուղղեք հայկական կողմին,- արձագանքել է Պանկինը։- Բայց դատելով հայկական կողմի հայտարարություններից՝ նա այս փուլում հեռանում է ՀԱՊԿ գործունեության բոլոր ձեւաչափերին մասնակցությունից տարբեր մակարդակներում»։