|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
«Հունիսի 12-ին կիրառվել են անթույլատրելի հատուկ միջոցներ՝ լուսաձայնային նռնակներ, որոնց կիրառումը տեղի է ունեցել ոստիկանապետի, ոստիկանության զորքերի հրամանատարի հրամանով ու այն պարագայում, երբ դրանց կիրառման անհրաժեշտությունը չի եղել։ Նպատակը եղել է մարդկանց պատժելը, ահաբեկելն ու մարմնական վնասվածքներ պատճառելը»,-այսօր հրավիրված ասուլ;իսի ժամանակ ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
Հովհաննես Խուդոյանը նաև նշեց, որ առաջիկայում փորձելու են մշակել օրենքի նախագիծ․ «Պարոն Դանիելյանի միջոցով խնդրենք, որպեսզի մեր պատգամավորները փորձեն դրա լոբինգն իրականացնեն` ոստիկանական բոլոր բաժիններում, բոլոր քննչական սենյակներում և բոլոր ոստիկանական սենյակներում տեսախցիկների տեղադրման մասին»,-ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։