|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Համաձայն ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի` 2017թ. հուլիսի 17-ի N 232-Ա հրամանի` համակարգի բնության հատուկ պահպանվող տարածքների տնօրեններին հանձնարարվել է սահմանել շուրջօրյա հերթապահություն և հակահրդեհային տեխնիկական միջոցները բերել առաջնային պատրաստվածության վիճակի:
ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներից /բացառությամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի/ օգոստոսի 16-ին ստացված տեղեկատվությունների համաձայն, ժամը 12-ի դրությամբ հրդեհների բռնկման դեպքեր չեն գրանցվել, տարածքները գտնվում են շուրջօրյա խստացված հսկողության տակ, ձեռնարկվում են կանխարգելիչ միջոցառումներ, իրավիճակը վերահսկելի է:
Գիշերվանից տարածքներում պարբերաբար անձրևներ են տեղում: