|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնի հակահրդեհային անվտանգության պատասխանատու Գեորգի Սոբոլևը դատարանում հայտարարել է, որ ինքը տեղյակ չի եղել շենքի հակահրդեհային ազդանշանային համակարգի անսարքության մասին. հայտնում է РИА Новости-ն:
«Վերջին շրջանում առևտրի կենտրոնը բավական բարձիթողի վիճակում էր... Ես չեմ իմացել այդ անսարքության մասին: Անսարքության մասին ինձ ոչ ոք չի զեկուցել»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ հրդեհի հետևանքով զոհվել է 64 մարդ, նրանցից 41-ը` երեխաներ: Գործով կա 5 ձերբակալված, նրանցից մեկը Սոբոլևն է: