|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնի անվտանգության աշխատակիցները ճանապարհ չեն տվել երեխաներին, որոնք փորձել են աստիճաններով իջնել և խուսափել հրդեհից: Այդ մասին Россия 24-ի եթերում պատմել է ականատեսներից մեկը. հայտնում է РИА Новости-ն:
Ականատեսը պատմել է, որ իր դուստրը ընկերուհու հետ բարձրացել է 4-րդ հարկ`խաղալու: Նրանք բարձրանալիս տեսել են, որ կենտրոնում հրդեհ է սկսվել և սկսել են փախչել, սակայն աստիճանների մոտ նրանց կանգնեցրել են անվտանգության աշխատակիցները և թույլ չեն տվել իջնել` ասելով, որ մյուս աստիճաններով իջնեն:
«Գնում են մյուս աստիճանների մոտ, այնտեղ նույնպես չեն թույլատրում իջնել: Այնպիսի խուճապ էր սկսվել, հրմշտոց...»,- պատմել է ականատեսը:
Նշենք, որ հրդեհի հետևանքով վերջին տվյալների համաձայն` զոհվել է 53 մարդ: