|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Սույն թվականի ապրիլի 9-ին Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Իգոր Գրիգորյանը ոստիկանության պետի տեղակալների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության տարածքային ստորաբաժանումների պատասխանատուների հետ։ Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ոստիկանության պաշտոնական կայքէջից:
Հիմնականում կանգ առնելով ոստիկանության ծառայության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, ոստիկանության պետը հանձնարարեց ըստ տարածքային ստորաբաժանումների իրականացվող` ընթացիկ տարվա 1-ին եռամսյակի կատարած աշխատանքների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների քննարկման ընթացքում մանրակրկիտ վերլուծության ենթարկել արձանագրած ցուցանիշները և հատուկ կանգ առնել չբացահայտված հանցագործությունների բացահայտման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։
Ոստիկանության պետը ներկաների ուշադրությունը հրավիրեց նաև ոստիկանության ծառայողների կատարողական կարգապահության էլ ավելի բարձրացման անհրաժեշտությանը և այդ ուղղությամբ կոնկրետ հանձնարականներ տվեց տարածքային ստորաբաժանումների պատասխանատուներին։