|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իսրայելական ավիացիան հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող Բաբիլիա Բնակավայրին, զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ երկու երեխա: Այս մասին ասվում է Լիբանանի առողջապահության նախարարության արտակարգ իրավիճակների կենտրոնի հայտարարության մեջ:
«Թշնամական Իսրայելի կողմից Բաբիլիայի ուղղությամբ ավիահարվածի հետևանքով զոհվել է չորս մարդ, այդ թվում ՝ երկու երեխա, տասնութ մարդ վիրավորվել է», - ասվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ արտակարգ իրավիճակների կենտրոնը հայտնել էր Լիբանանի արևելքում Բաալբեկ քաղաքի վրա իսրայելական հարվածների հետևանքով վեց մարդու, այդ թվում՝ մեկ երեխայի մահվան մասին: