|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Իրանական ավիահարվածներից մեկի հետևանքով թեթև վնասվածք է ստացել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Տեղեկությունը հայտնում է իրանական «Fars News» լրատվական գործակալությունը։
Դեպքը տեղի է ունեցել հունիսի 16-ին, երբ հարված է հասցվել այն շենքին, որտեղ անցկացվել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նիստը՝ Իրանի նախագահի և իշխանության այլ բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությամբ:
Հաղորդվում է, որ նախագահը և ևս մի քանի պաշտոնատար անձինք ոտքերի հատվածում թեթև վնասվածքներ են ստացել տարհանման ժամանակ։
Լրատվական գործակալությունը մանրամասնում է, որ վեց հրթիռներ ուղղված են եղել դեպի շենքի մուտքերն ու ելքերը՝ տարհանման ուղիները փակելու և օդային հաղորդակցությունը խաթարելու համար։
Ընդգծվում է, որ իշխանությունները հետաքննություն են իրականացնում հնարավոր հանցակիցներին հայտնաբերելու համար։
Նշենք, որ ավելի վաղ Իրանի նախագահը Իսրայելին մեղադրել էր իր դեմ մահափորձի մեջ: