|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ադրբեջանը տարածաշրջանի պետությունների հետ իրականացնում է տարածաշրջանային և գլոբալ նշանակության մի շարք նախագծեր՝ այնպիսիք, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Կարսը, Հյուսիս-Հարավ միջանցքը:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով Ստամբուլում «3+3» ձևաչափով հանդիպման ժամանակ։
Բայրամովը հույս է հայտնել, որ համատեղ նախագծերը կընդգրկեն նաև Նախիջևանը, մասնավորապես ընդգծել Իրանի տարածքով Ադրբեջանը և Նախիջևանը կապող հաղորդակցությունների արագ ավարտը։
Նշենք, որ անցյալ տարվա հոկտեմբերի 23-ին Թեհրանում տեղի ունեցավ արտգործնախարարների հանդիպումը «3+3» ձևաչափով, որին մասնակցել են նաև Ադրբեջանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարները։