|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՀ կառավարությունը ձեռնպահ մնաց սեպտեմբերի 27-ը որպես հիշատակի օր սահմանելուց։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ՝ չզեկուցվող փաթեթով։
«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի փոփոխություններն առաջարկել էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։
ՀՀ կառավարությունն առաջարկել է ձեռնպահ մնալ օրենքում լրացումն անելուց, քանի որ հունվարի 28-ին նշվող Բանակի օրը հանդիսանում է ոչ միայն Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման արժևորում, այլ նաև ներառում է բոլոր ժամանակներում Հայաստանի պաշտպանության ապահովման գործում ավանդ ունեցող, այդ թվում՝ կյանքը զոհած անձանց հիշատակի ոգեկոչումը: