|
Փոխարժեքներ
27 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
«Մեզ համար հիշատակի օրն ամեն օր է»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում անմահացած զինծառայող Արման Ազատյանի հայրը՝ Վիգեն Ազատյանը։
Զոհվածների ծնողները վաղ առավոտից պանթեոնում են՝ թույլ չտալու, որ Փաշինյանն իրենց որդիների շիրիմներին չայցելի, չպղծի։ Զոհված զինծառայողի հայրը համոզված է՝ հունվարի 27-ին է սահմանվել հիշատակի օրը, որ սերունդները մոռանան սեպտեմբերի 27-ը, խայտառակ նոյեմբերի 9-ը։
«Մեզ համար սեպտեմբերի 27 գոյություն ունի, ինչու՞ այդ օրը ոչինչ չի նշվում՝ պետական մակարդակով, ադրբեջանցի՞ն չի թողնում»,- ասաց նա։ Շիրիմներին Փաշինյանը և նրա իշխանավորները չեն մոտեցել, համենայն դեպս՝ այն շիրիմներին, որոնց կողքին եղել են ծնողները։