կարևոր
2857 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-14 14:58
Քաղաքական

Քանի իշխանության գլխին Նիկոլն ա, որևէ իրավական համակարգ չի աշխատում. զոհվածի ծնող

Զոհված զինծառայողների ծնողները այսօր ժամը 15.00-ին հայտարարություն կանեն: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Քննչական կոմիտեի մոտ նստացույց իրականացնող զոհված զինծառայողի հայր Արա Ռոստոմյանը:

Նա նշեց, որ նախօրեին պահանջ են ներկայացրել, որ ծնողների նկատմամբ Եռաբլուրում ուժ գործադրած «բերետավորներին» մեղադրանք առաջադրվի, որից հետո 24-ժամյա նստացույց են մեկնարկել.

«Եթե չարվի, մենք ժամը 15.00-ին հայտարարություն կանենք, էլ չենք գա Քննչական կոմիտե ու հույսներս կկտրենք այս իշխանությունից»,- ասաց նա:

Նա նաև նշեց, որ ծնողների հետ վերջին հանդիպումից հետո ոչ մի քննչական գործողություն չի իրականացվել և քննիչներն ասելու ոչինչ չունեն, այդ իսկ պատճառով էլ հանդիպումից խուսափում են:

Հարցին՝ իրավական դաշտում իրենց պայքարը դադարեցվա՞ծ է համարում, Ռոստոմյանն արձագանքեց՝ եթե մեղադրանք չառաջադրվի, ապա միանշանակ կդադարեցնեն.

«Քանի իշխանության գլխին Նիկոլն ա, ուրեմն որևէ իրավական համակարգ չի աշխատում և միանձնյա կատարում է իր ցուցումը»: