|
Փոխարժեքներ
11 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.82 |
| EUR | ⚊ | € 444.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.9178 |
| GBP | ⚊ | £ 508.28 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը թվով 100 հազար ցախավել է գնել «ԼՈՒԻԶԱ ԲԵԴԱԽՅԱՆ ՍՏԵՓԱՆԻ» ԱՁ-ից, որի ընդհանուր արժեքը կազմում է 39 մլն 950 հազար ՀՀ դրամ կամ շուրջ 103 հազար ԱՄՆ դոլար: Այս մասին գրում է Հրապարակը:
Պայմանագրում նշված է, որ ցախավելի մեկ միավորի գինը 399,5 ՀՀ դրամ է:
Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աշխատակիցների քանակը 2019 թվականի դրությամբ եղել է 635:
Դեռևս ամիսներ առաջ, Երևանի ավագանու ընդդիմադիր անդամները, ավագանու նիստերի ժամանակ բարձրաձայնում էին, որ ամեն ամիս, ԵԱՍՄ հիմնարկը, ձեռք է բերում 60 հազար ցախավել: