|
Փոխարժեքներ
15 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.78 |
| EUR | ⚊ | € 431.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0201 |
| GBP | ⚊ | £ 498.26 |
| GEL | ⚊ | ₾ 137.6 |
«Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել․
««Երևան Ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից 06.05.2026 թ.-ին ԵԱ-ՄԱԱՊՁԲ-26/25 ծածկագրով անցկացված ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՄԱՆ կարգով ձեռք է բերում շուրջ 500 000 լիտր դիզ վառելիք՝ 545 դրամով, այն պարագայում ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, երբ լցակայաններում նույն դիզ վառելիքի մանրածախի արժեքը 510-520 դրամ է։ Բնականաբար մեծածախի գինը սովորաբար մոտ 15-20% ավելի էժան է լինում, այսինքն ստացվում է, որ Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել շուրջ 120 դրամ ավելի թանկ գնով․․․
Միայն այս գործարքով Երևան քաղաքին հասցվում է շուրջ 60 մլն դրամի վնաս, կամ «թալանում» են 60 մլն դրամ․․․
Թե՞ բա պայքարում ենք թալանի դեմ, ԹԱԼԱՆՉԻՆԵ՛Ր․․․
Նիկոլ Փաշինյան չփորձվես ասել, որ խաբար չես այս «թալանից»»։