|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Սեպտեմբերի 1-ն իմ հիշողության մեջ դաջվել է Հայաստանն Արցախին կապող երկրորդ մայրուղու բացման արարողությամբ: Այս մասին գրում է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«7 տարի առաջ այս օրը` 2017 թվականի սեպտեմբերի 1-ին, մայրուղու արցախյան հատվածում, նախագահներ` Սերժ Սարգսյանի և Բակո Սահակյանի ներկայությամբ, տեղի ունեցավ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի պաշտոնական բացման արարողությունը:
Ռազմավարական խոշոր նշանակություն ունեցող այս մայրուղու կառուցումը հնարավոր եղավ Համահայկական հիմնադրամի, նրա բազմաթիվ նվիրատուների, ՀՀ և Արցախի իշխանությունների, շինարարների և մեծ թվով այլ անձանց, կազմակերպությունների համառ ջանքերով:
Մայրուղու կառուցման նախաձեռնումից, պլանավորումից մինչև դրա բազմաթիվ առանձնահատուկ փուլեր, մշտապես Սերժ Սարգսյանի ու Բակո Սահակյանի ուշադրության կենտրոնում էին, որովհետև դրա դերն ու նշանակությունը Հայաստանի ու Արցախի համար` բոլոր առումներով, չափազանց մեծ էր:
Այն, ինչ արվեց համահայկական ջանքերով, այսօրվա գործող կառավարիչը մեկ ստորագրությամբ հանձնեց Ադրբեջանին:
Սակայն հիմա էլ վստահ եմ, որ այս մայրուղին կարևոր դեր է ունենալու արցախցիների Արցախ վերադարձի և հայերիս արժանապատվությունը վերականգնելու ճանապարհին»,-գրել է նա: