|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ավստրիայի Չագունս քաղաքում հունվարի 25–ին տեղի ունեցավ Եվրոպայի պատանեկան օլիմպիական ձմեռային 12-րդ փառատոնի բացման արարողությունը: Հանդիսավոր բացումը կատարել են Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը և Լիխտենշտեյնի թագաժառանգ Ալոիզը:
Մրցումները տեղի են ունենում նշած երկրների ութ քաղաքներում և կավարտվեն հունվարի 30-ին:
Եվրոպայի 45 երկրների 14–18 տարեկան մարզիկ–մարզուհիներն օլիմպիական ութ մարզաձևերում կպայքարեն մեդալների 29 հավաքածուի համար:
Հավելենք, որ Հայաստանը ներկայացնում են դահուկավազորդներ` թիմի դրոշակակիր` հրազդանցի Ռաֆիկ Վիրաբյանը, վանաձորցի Արման Մատինյանը, ծաղկաձորցի լեռնադահուկորդ Դմիտրի Տրիշչիլյովը և երևանցի գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: