|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ռուսական կողմը ջուր և բժշկական օգնություն կտրամադրի բոլոր նրանց, որ կսպասեն Վրաստանի հետ սահմանին ճանապարհի բացմանը, հայտնել է Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն:
Նրա տեղեկություններով՝ «Վերին Լարսում» երթևեկությունը կսահմանափակվի օգոստոսի 6-ին՝ ժամը 01:00-ից մինչև հատուկ կարգադրություն:
«Այս պահին հանրապետության տարածքում երթևեկությանը սպասում է ավելի քան հազար մարդատար ավտոմեքենա. մարդիկ հանգստի են մեկնում հարևան երկիր, բայց ստիպված են ուշանալ: Նրանց կտրամադրենք անհրաժեշտ ողջ օգնությունը»,-գրել է Մենյայլոն Telegram-ի իր ալիքում։