|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մի խումբ արտահանողներ ահազանգում են, որ արդեն մեկ շաբաթ է՝ հայկական կողմը խոչընդոտում է դեպի ՌԴ գյուղմթերքի արտահանումը։ Այս մասին հայտնում է ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Հայկական կողմը իրականացնում է բուսասանիտարիայի խստացված վերահսկողություն՝ չթույլատրելով մրգի կամ բանջարեղենի արտահանումը։
Անհատ արտահանողներն արդարացիորեն բարձրաձայնում են, որ եթե այդ նույն գյուղմթերքը չի համապատասխանում ստանդատներին, ինչո՞ւ է իրացվում հայկական շուկայում, ինչո՞ւ են հիշում լաբորատոր փորձաքննության մասին միայն արտաքին շուկա արտահանելու պարագայում։
Այս ամենի հետևանքով, բեռնատարները օրեր շարունակ կանգ են առնում Բագրատաշենի անցակետում, փչանում է հարյուրավոր տոննաների հասնող միրգն ու բանջարեղենը, ծանր դրության մեջ է հայտնվում առանց այդ էլ վարկերի տակ կքած գյուղացին։
Հարցի կապակցությամբ պատրաստվում եմ գրություն ուղարկել ՍԱՏՄ՝ պահանջելով պարզաբանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ»։