կարևոր
2944 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-02 10:44
Քաղաքական

Բազմաթիվ վարորդներ ահազանգում են՝ Բագրատաշենի մաքսային անցակետում ստիպված են երկարատև հերթերի մեջ մնալ․ Գառնիկ Դանիելյան

Բազմաթիվ վարորդներ ահազանգում են՝ Բագրատաշենի մաքսային անցակետում ստիպված են երկարատև հերթերի մեջ մնալ․ Գառնիկ Դանիելյան

Բազմաթիվ վարորդներ ահազանգում են, որ Բագրատաշենի մաքսային անցակետում ստիպված են երկարատև հերթերի մեջ մնալ։

Բանն այն է, որ անցակետում ընդամենը 1 ռենտգեն սարքավորում է տեղադրված, ինչի արդյունքում ռենտգեն զննումը իրականացվում է չափազանց դանդաղ, և քաղաքացիները ստիպված են լինում օրերով, ժամերով սպասել։

Այս ամենից խուսափելու համար պատկան մարմիններին կոչ եմ անում անհապաղ ավելացնել ռենտգեն սարքավորումների քանակը մաքսային անցակետում։

 

Գառնիկ Դանիելյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ