|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և կինը՝ Հիլարի Քլինթոնը, իրենց աջակցությունն են հայտնել նախագահի պաշտոնում ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի թեկնածությանը: Այս մասին նշված է Քլինթոնների հայտարարության մեջ, որը Բիլ Քլինթոնը հրապարակել է X-ի իր միկրոբլոգում:
«Մեզ համար մեծ պատիվ է միանալ նախագահին ու աջակցություն հայտնել փոխնախագահ Հարիսին, և մենք կանենք հնարավորը նրան աջակցելու համար:
Մենք շատ վերելքներ ու վայրէջքներ ենք ունեցել, բայց ոչինչ մեզ չի ստիպել ավելի անհանգստանալ մեր երկրի համար, որքան Թրամփի երկրորդ ժամկետի սպառնալիքը: Հիմա ճիշտ ժամանակն է բոլոր միջոցներով պայքարել, որպեսզի Քամալա Հարիսն ընտրվի:
Սրանից է կախված Ամերիկայի ապագան»,- ասված է ԱՄՆ նախկին նախագահի և նախկին պետքարտուղարի համատեղ հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կիրակի՝ հուլիսի 21-ին, հայտնել է, որ դուրս է գալիս նախագահական ընտրարշավից՝ հայտարարելով, որ լիովին աջակցում է փոխնախագահ Քամալա Հարրիսին` որպես դեմոկրատական կուսակցության միասնական թեկնածու:
ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին: