|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում հավանություն տվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած թեկնածու Անահիտ Մանասյանի թեկնածությանը, ով այս պահին զբաղեցնում է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը: Մանասյանի թեկնածությանը կողմ քվեարկեց 4 պատգամավոր, իսկ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից միասնական ներկայացված թեկնածու Էդգար Ղազարյանի թեկնածությանը՝ 1 պատգամավոր:
Մանասյանի թեկնածության կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:
Էդգար Ղազարյանի թեկնածության քննարկումը հանձնաժողովում անցավ թեժ մթնոլորտում՝ թեկնածուն, հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցութան անդամ Թագուհի Թովմասյանն ու իշխանական պատգամավորները վիճեցին: Հանձնաժողովի նիստում երկու թեկնածուների թեկնածության քննարկման ժամանակ էլ ընդդիմադիր պատգամավորներից ներկա էր միայն Թագուհի Թովմասյանը: