|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հանդիպել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի հետ և պատրաստակամություն հայտնել աջակցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նրա թեկնածությանը: Այդ մասին հայտնում է Белта-ն՝ նշելով, որ նման տեղեկություն է հրապարակվել Ռահմոնի պաշտոնական կայքում:
Ավելի վաղ Զասին իր աջակցությունն էր հայտնել նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: «Դուք ծանոթ ես ՀԱՊԿ աշխատանքին, մասնակցել եք տարբեր հանդիպումների ու ժողովների: Մենք կաջակցենք Ձեզ»,- ասել էր նա:
Հիշեցնենք, որ երեկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մանրամասնել է, որ առաջարկել է Զասին այցելել ՀԱՊԿ անդամ երկրներ: Նա կոչ է արել Հայաստանին` ընդունել ու լսել Զասին: